Ժամը 18։00–ի դրությամբ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՊՆ–ն։
Ժամը 15։00–17։00–ի հատվածում Սոթքից մինչև Գորիս՝ ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային ԱԹՍ–ներ։
16։40–ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս պահին այն մարվել է։
Ժամը 17։00–ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։
0Comments