Ռուս զբոսաշրջիկների մուտքը կարգելվի Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան և Ֆինլանդիա

Մանրամասներ
ա

Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը եւ Ֆինլանդիան, որոնք սահմանակից են Ռուսաստանին, կարող են արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքն իրենց երկրներ, եթե ԵՄ-ն ընդհանուր արգելք չկիրառի: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, փոխանցում է Reuters-ը։

«Ես խոսել եմ այդ բոլոր երկրների նախարարների հետ… Քաղաքական առումով ես մեծ տարբերություններ չեմ տեսնում»,- ասել է Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

«Առաջին հերթին մենք եվրոպական լուծում ենք փնտրում, քանի որ այն ամենակայունը եւ իրավաբանորեն ճիշտն է։ (...) Եթե որեւէ մեկը չգտնվի, մենք չենք բացառում տարածաշրջանային լուծում գտնելու հնարավորությունը, որը ներառում է մերձբալթյան երկրները, Լեհաստանը եւ, հնարավոր է, Ֆինլանդիան...Ռուս զբոսաշրջիկները չպետք է լինեն Եվրամիությունում... Նրանց երկիրը ցեղասպանությամբ է զբաղվում»,- հավելել է նա։