«Այս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է:
Ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում»,- գրել է Կոստանյանը:
Հիշեցնենք`«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 62 քաղաքացիներ, որոնցից 4-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, 2 մարդ որոնվում է։
0Comments