Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն իր աշխատակիցներին ուղարկել է պարապուրդի և դադարեցրել նոր աշխատողների ընդունելությունը։ Այս մասին երկուշաբթի գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Հրատարակության համաձայն՝ «Վնուկովոն» աշխատակիցներին առաջարկել է անցնել ոչ լրիվ աշխատանքային ռեժիմի։
2021 թվականին Վնուկովո օդանավակայանն սպասարկել է 18 միլիոն ուղևորի։
0Comments