Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչել են ամենաերջանիկ երկիրը

Մանրամասներ
ա

Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Այս գնահատականը բովանդակում Է մարտի 18-ին հրապարակված 2022 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը, որը պատրաստվել է ՄԱԿ-ի պատվերով, տեղակացնում է «Արմենպրես»-ը: Վարկանիշում Ֆինլանդիան, ինչպես եւ նախորդ տարիներին, մի քանի հարյուր բալով առաջ է անցել մյուս պետություններից:

Ամենաերջանիկների հնգյակ են մտել Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան եւ Նիդեռլանդները, իսկ առաջին տասնյակում են նաեւ Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը եւ Նոր Զելանդիան:

Ցանկը կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինաչպիսիք են համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) բնակչության մեկ շնչի հաշվով, սոցիալական օգնության մակարդակը, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունների պահապնումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաեւ հասարակական կարծիքի հարցումների արդյունքները: Ֆինլանդիայի բնակիչների համար երջանկության գործոնների թվում հաճախ նշվում է մերձությունը բնությանը, բնակության անվտանգ միջավայրը, անհրաժեշտ ծառայությունների եւ սպասարկումների մատչելիությոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: