Մակրոնը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Մանրամասներ

ա

Կիրակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ. կողմերը քննարկել են նաեւ Ուկրաինային հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Reuters-ին:

Լրատվականի տվյալներով՝ Ֆրանսիայի առաջնորդն Ուկրաինայի նախագահին նաեւ պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հեռախոսազրույցի բովանդակությունը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Պուտինը հայտարարել է Մակրոնին, որ ՌԴ-ի Զինված ուժերն ու Ուկրաինայի պահպանության ստորաբաժանումները շարունակում են ապահովել Զապորոժյեի ԱԷԿ-ի գործառնությունը: Ռուսաստանի առաջնորդը նաեւ նշել է, որ դեմ չէ հանդիպել ԱԷՄԳ-Ռուսաստան-Ուկրաինա ձեւաչափով, սակայն ոչ թե Չերնոբիլում, այլ տեսակոնֆերանսի միջոցով կամ երրորդ երկրում: