«Ղազախստանի իշխանությունները դասեր են քաղել հունվարյան իրադարձություններից, երկիրն արագ կվերականգնվի»,- հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Կենտրոնական Ասիայի պետությունների և Չինաստանի ղեկավարների մասնակցությամբ առցանց գագաթնաժողովի ժամանակ։
«Հունվարի առաջին օրերին Ղազախստանը ենթարկվեց աննախադեպ հանդուգն ու դաժան ագրեսիայի՝ ահաբեկիչների և զինյալների կողմից։ Որպես պետություն, որպես երկիր, մենք անհրաժեշտ դասեր քաղեցինք այդ ողբերգական իրադարձություններից և, անկասկած, արագ կվերականգնվենք»,- ասել է Տոկաևը։
Նա նշել է, որ երկրի իշխանությունները լծվել են պետական կառավարման, ազգային անվտանգության ու տնտեսական քաղաքականության բարեփոխումների գործին։
«Մենք սկսել ենք նոր Ղազախստան կառուցել»,- հայտարարել է Տոկաևը։
0Comments