Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որի կարողությունը կազմում է 272,3 մլրդ դոլար, դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը:
Ինչպես հայտնում է Forbes ամսագիրը, նման ցուցանիշի գործարարը հասել է Tesla ընկերության արժեթղթերի կտրուկ գնաճի շնորհիվ: Երկուշաբթի մեքենաշինական հսկայի արժեթղթերի գինը բարձրացել է 13 տոկոսով, ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը: Մասկի կարողությունն էլ մեկ օրում ավելացել է 41 մլրդ դոլարով:
Մասկը նախկինում դարձյալ գլխավորել է ամենահարուստ մարդկանց ցանկն՝ ըստ Forbes-ի. 2021 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ՝ նրա կարողությունը կազմել է 203,4 մլրդ դոլար:
Ներկա պահին ցանկի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, երրորդ հորիզոնականում՝ ֆրանսիական LVMH ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն:
Իլոն Մասկը մեկ օրում հարստացել է 41 մլրդ դոլարով. Նա կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է
Մանրամասներ
0Comments