2020 Օլիմպիական չեմպիոն Լինոյ Աշրամ, Իսրայել
Իր արծաթե օլիմպիական մեդալի առնչությամբ Արթուր Ալեքսանյանի դիտողությանը պատասխանած նախագահը հնարավորություն չունեցավ միջամտելու սպորտային մեկ այլ աղմկահարույց իրադարձությանը՝ Տոկիոյում ռուս գեղարվեստական մարմնամարզուհու պարտությանը: Էթնիկ հանգամանքին անհամաչափ տուրք տվող Պուտինը սահմանափակված էր ոսկին շահած Լինոյ Աշրամի պատկանելությամբ Իսրայելին: Ինչու՞
Իր պետականության պատմության մեջ գեթ մեկ անգամ ռուս ծագմամբ ղեկավարի չարժանացած ժողովուրդը գրեթե հաշտվել է այս իրողությանը: Նախագահ Պուտինի՝ ուգրոֆին ծագման մասին դեռ 1999-ից առկա անառողջ որոճումները, սակայն, անսպասելի ուղղություն ստացան: Պուտինի ախոյան Նավալնին 2021-ին հրապարակեց կենսագրական լրացուցիչ տվյալ:
Հակասեմիթ պատմություն ունեցող հանրությունը շոկ ապրեց, որն էլ օրերս պսակվեց նոր հարվածով: Տոկիոյի Օլիմպիադայում Ռուսաստանը տանուլ տվեց ավանդաբար «ռուսական» համարվող մարզաձեւը Իսրայելին:
Էթնիկ այս հանգամանքների տակ Պուտինը երկրի պատիվը անձամբ պահելու հնարավորությունից զուրկ է: Փոխարենը գրոհի են նետվել մնացած բոլորը: Բարձրացել է անասելի աղմուկ՝ սկսած Մարգարիտա Սիմոնյանից եւ Ալինա Կաբաեւայից եւ վերջացրած Պետդումայով եւ պետական այլ մարմինների կատարմամբ: Իսրայելական կողմից Աշրամի հաղթանակին անդրադարձավ նախագահ Իսահակ Հերցոգը:
Որպեսզի պատկերացնենք, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերի մակարդակի վրա, բերենք մեկական օրինակ: Ինքը, պարտված ռուս մարմնամարզուհի Դինա Ավերինան. «Բոլորը մեզ դեմ են»: Հակառակ ճամբարից. «երբ իսրայելական F-16 կործանիչները ջնջում են Սիրիայում ռուսական ՀՕՊ ժանգոտ C-300 եւ դզած-փչած C-400 մետաղի ջարդոնը, Ռուսաստանում նման ողբ չկա, ինչ մեր գեղեցկուհի Լինոյ Աշրամի հաղթանակից»:
Ինչ՝ ինչ, բայց զենքի անվան տակ մատակարարվող չկրակող-չթռչող ռուսական մետաղի ջարդոնի «գինը» Հայաստանում լավ է հայտնի:
0Comments