Ինչ որ պահի պայթյուն է լինելու. Երկրում կուտակված էներգիա կա

Մանրամասներ

ա

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարբեր քաղաքական, հասարակական գործիչների, համայնքների ղեկավարների դեմ մեկնարկած ճնշումների, բռնությունների գործընթացը սուր ցից է դառնալու, որը վաղ թե ուշ ուղղվելու է հենց իշխանությունների ուղղությամբ։

Երկրում կուտակված էներգիա կա, որն արտահերթ ընտրություններով չլիցքաթափվեց, ինչը նշանակում է, որ ինչ որ պահի պայթյուն է լինելու։

Իշխանությունն իր քայլերով միայն մոտեցնելու է այդ պայթյունը, իսկ թե դա ինչ ազդեցություն է ունենալու երկրի վրա, դժվար է գնահատել»։