Դերասան Բեն Աֆլեքին և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են Մայամիում: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որում ժամանակ է անցկացնում Լոպեսի տանը:
Աղբյուրները նշում են, որ Աֆլեքն ու Լոպեսը վերջերս հանգստյան օրերն անցկացրել են Մոնտանայում և դրանից հետո մշտական կապի մեջ են:
Աստղային զույգը, որի անվանումն էր «Բենիֆեր», սկսել էր հանդիպել 2002թ. ու նույն տարի էլ նշանվել:
Նրանց հարսանիքը, սակայն, այդպես էլ չկայացավ, քանի որ 2004-ին աստղերը բաժանվեցին:
Մի առիթով Լոպեսն ասել է, որ նրանք երկուսն էլ չհասկացան, թե ինչպես դա եղավ, բայց նրանց սերն իրական էր:
Նրանք միասին խաղում էին կինոյում եւ հանրության առաջ ցուցադրում զգացմունքները։
0Comments