Ձախողումների ուղիղ պատասխանատվությունն ինձ վրա են դնում, վարչապետն է՞ որոշումները կայացրել

Վարչապետը մա՞րտ է ղեկավարում, կամ ղեկավարել, վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացնում, կամ թեկուզ գնդի հրամանատարի

նիկոլ

Ինչ-որ թեզ են դրել շրջանառության մեջ, թե պատերազմի 3-րդ օրն ինչ-որ որոշում եմ կայացրել, որն աղետալի հետևանքներ է ունեցել: 15 օր է այդ որոշումը փնտրում ենք, բայց չենք գտնում, քանի որ նման որոշում չկա: Այս մասին իր ուղերձում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հավանաբար Փաշինյանը նկատի ունի այն օպերացիան, որի մասին երեկ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Հավանաբար դա նույն օպերացիան է, որի մասին երեկ խոսեց նաև «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը: Խոսքը մասնավորապես Լելաթափի գրավման փորձի մասին է, ինչի արդյունքում հայկական կողմը լրջագույն կորուստներ է կրել ու սկսել նահանջել:

«Հիմա երևի այդպիսի ժամանակներ են՝ ցանկացած սուտ կարելի է ասել ու անցնել: Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա: Վարչապետը մա՞րտ է ղեկավարում, կամ ղեկավարել, վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացնում, կամ թեկուզ գնդի հրամանատարի, վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ:

Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, ու այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է: Ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել»,-ասաց նա: