«Կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով կա ձերբակալված». ՆԳՆ

Մանրամասներ
նգն

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնում է. «Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։

Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»:

Աղբյուրը` Նարեկ Սարգսյան