«Դու, ախր, «Հրապարակի» տանձին էլ չես, Սծյոպ»․ Հրապարակ․am

ԱՀ նախագահը կայցելի Հայաստան եւ ՀՀ վարչապետին մի շքեղ մեդալ կտա առ այն, որ նա անուրանալի ներդրում է ունեցել երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու գործում

ՀՀ բոլոր ղեկավարների օրոք փչացված Սաֆարյան Սծյոպիկն իր ֆեյսբուքյան էջում դարձյալ ուրիշների փչացածության աստիճանից է խոսել: Օգտվելով առիթից, որ պատերազմ է, որ երկրի քաղաքական ղեկավարությանը բան ասող չկա, ճամարտակում է, դուրս թափում ճըպըլ գլխում կուտակվող աղբը: «Պատճառն» էլ մեր թերթն է: «Հրապարակը» գրել էր, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ռեյտինգն աճում է, ինչն անհանգստացնում է հայաստանյան իշխանություններին: Այս լուրի մեջ, իմ կարծիքով, շատ հետաքրքիր բաներ կան, որոնք Սաֆարյան Սծյոպիկը հասկանալ պարզապես չէր կարող: Զորօրինակ՝ ինչո՞ւ հանկարծ գեներալները հավաքվեցին Արայիկ Հարությունյանի մոտ, իսկ Փաշինյանի մոտ չհավաքվեցին:

Խեղճ Սծյոպիկ, ո՞նց հասկանաս դու այս բանը: Եվ կամ՝ այդ ինչի՞ց է, որ Արայիկ Հարությունյանին մարդիկ լսում են, իսկ Փաշինյանին, որ, թվում է, մեծ-մեծ բաներից է խոսում, չեն լսում: Դե հիմա մարդ ես՝ պատերազմի ժամանակ մեկի ռեյտինգը բարձրանում է, մյուսինը՝ իջնում, ի՞նչ կարող ես անել: Սաֆարյան Սծյոպիկն այս հասարակ բանը նույնիսկ չի հասկանում: Հայաստանի վրա մի երկու հատ ԱԹՍ էր եկել, սարքեցիք Հոռոմի էն իքը: Փաշինյան Նիկոլը մտել էր Ֆեյսբուք ու կրակում էր՝ ըհը, խփեցինք, 3-ը խփեցինք, մնաց մեկը… Եվ ՀՀ ոչ մի հպարտ քաղաքացի չկարողացավ քնել, մինչեւ Փաշինյանը չազդարարեց, որ 4-րդն էլ են խփել: Բա ժողովրդին այսպես դիվադադար անելու համար Փաշինյանի՞ն ով պետք է հերոսի կոչում տա: Սա, ի դեպ, բավականին հետաքրքիր հարց է: Հերոսի կոչում ինքն է տալիս, մեկ էլ Արայիկ Հարությունյանը: Եվ ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ պատերազմն ավարտվելուց հետո ԱՀ նախագահը կայցելի Հայաստան եւ ՀՀ վարչապետին մի շքեղ մեդալ կտա առ այն, որ նա անուրանալի ներդրում է ունեցել երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու գործում: Բայց սա՝ հաղթանակից հետո, սա՝ այն բանից հետո, երբ Արցախի հարցը լուծված կլինի, իսկ Իսրայելը, Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը՝ կապիտուլացված:

Որտե՞ղ կլինի այդ ժամանակ Սաֆարյան Սծյոպիկը: Կարծում եք՝ նա պարգեւատրության արարողության հյուրերի թվո՞ւմ կլինի: Ես մի քիչ կասկածում եմ, որովհետեւ մեր հաղթանակից մեկ օր շուտ բոլոր անբարոյականներն ու փչացածները, իմ կարծիքով, թռած են լինելու Հայաստանից: Մանավանդ՝ Սծյոպիկը, քանզի ռուսական եւ հայկական հատուկ ծառայությունները նրան ու էլի մի քանի գործակալների, որոնք Հայաստանում «Բրիթիշ Փեթրոլիումի»՝ Ադրբեջանի տարածքով անցնող խողովակաշարերի անվտանգությունն են պաշտպանում մինչ օրս, շատ լավ են ճանաչում եւ արդեն իսկ խմբավորել են «սորոսական իշխանություններ» յառլիկի տակ:
Կփրկե՞ն Սաֆարյան Սծյոպիկին ֆեյսբուքյան «հայրենասիրական» գրառումներն ու Արծրուն Հովհաննիսյանի լուսանկարները, որոնք նա այս օրերին արագ-արագ հրապարակում է իր պատին: Խոստովանեմ՝ չեմ կարող ասել: Բայց, ահա, Արծրուն Հովհաննիսյանը կարող է ասել: Նրա փոխարեն ես Սաֆարյան Սծյոպիկին կուղարկեի իր փչացած անցյալը փորփրելու: Կասեի՝ այ տղա, էն որ 2008թ. մարտի 1-ին Հայոց բանակի մասին մատնություն էիր անում ԱՄՆ դեսպանատանը, էն որ իմ խոսնակ եղած տարիներին ինձ քլնգում էիր բանակի հետ, միտդ չի՞, հիմա ինչո՞ւ ես նկարներս դնում քո պատին ու հիացական գրառումներ անում դրանց տակ:

Մի խոսքով՝ գործերդ լավ չեն, Սծյոպ: Ասեմ, որ այս պատերազմի թեմայով մի գրառում էլ Մարգարիտա Սիմոնյանն է արել: Ու գիտե՞ս ինչ է գրել: Դու հաստատ կարդացած կլինես, բայց այն աստիճանի անբարոյական ես, որ չես արձագանքել: Ամեն դեպքում, մի փոքրիկ մեջբերում անեմ. «Եթե Ռուսաստանը չկանգնեցնի Թուրքիային, թուրքական վիլայեթ կդառնա ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Ղրիմը: Միայն հիմարները չեն ուզում հասկանալ այս պարզ բանը»: Սծյոպ, դու քո վայրահաչոցներով այս սկզբունքային աղջկա կողքին ընդամենը մի գաճաճ ես: Իսկ պատկերացնո՞ւմ ես, թե ինչ ես «Հրապարակի» կողքին: Դու, ախր, «Հրապարակի» տանձին էլ չես, Սծյոպ:

ՀԳ. Բառապաշարի համար ներողություն եմ խնդրում մեր ընթերցողից: Կներեք, պատերազմ է, բոլորի նյարդերն էլ լարված են: Ես պարզապես տանել չեմ կարողանում մարդկանց, որոնք նույնիսկ այս իրավիճակում վարչապետ Փաշինյանին հետույք մտնելու համար կորցնում են իրենց չունեցած մարդկային նկարագիրը:

1

Էդիկ Անդրեասյան

Հրապարակ․am