Մոսկվան ստիպված թողնելու է Կովկասը. Գալու է արեւմտյան հովանու ներքո վերանայված Ցյուրիխի ժամանակը

Մանրամասներ

1

3+3-ի թանձրացող մշուշը

Վրաստանը, Հայաստանը եւ Իրանը 3+3 հարցով հստակ դիրքորոշում առայժմ չունեն՝ կայուն է միայն ռուս-թուրքական եռյակի դիրքը: Կայուն է առաջին հայացքից: Վճռորոշը Հայաստանի դիրքորոշումն է:

Բացի թվաբանական ասպեկտից՝ կարեւոր է գիտակցել, որ Երեւանն ի վիճակի է կովկասյան հանրագումարից հանել ոչ միայն ինքզինքը, այնուհետեւ Վրաստանն ու Իրանը: Հարավային Կովկասում մնալու է Մոսկվա-Անկարա-Բաքու եռյակը, որը այդ դեպքում անմիջապես քանդվելու է: ՆԱՏՕ անդամ Թուրքիան է հեռանալու բանաձեւից, համարելով, որ եկել է ճիշտ պահը բազմամյա մանեւրումները համեմատական շահով կապիտալացնելու համար:

Գալու է արեւմտյան հովանու ներքո վերանայված Ցյուրիխի ժամանակը: Արցախի խնդիրը նորից հայտնվելու է սեղանի վրա: Արցախը մասնակի թոթափելու է օկուպացիան: Մոսկվան ստիպված թողնելու է Կովկասը եւ կենտրոնանալու իր բազմազգ ժողովրդի բազում ցավերի վրա՝ հուրախություն ռուսաբնակ հայության աշխատավոր զանգվածների:

Ահա այսպիսի դոմինոյի էֆեկտի գլուխ է կանգնած «պարտված» Հայաստանը: Սա հերոսամարտում ընկած տղաների նվաճումն է, որ չպիտի վերածվի առ ոչինչ թշնամու ագենտուրայի միջոցով: Հավասարակշռային իրավիճակում սխալ քայլի պարագային «դոմինոն» շրջվելու է հայերի վրա: Սահմանազատումը մի քանի կարեւոր բարձունքի զիջում չէ, ինչպես ջանադրաբար համոզում են մեզ ռուսական ու թուրքական ներկայության կադրային «ակտորները», այլ համազգային աղետի նախերգանք:

Ավելին՝ սկզբնաղբյուրում