Այս նախատոնական օրով նստած մտածում եմ, թե ոնց օգնեմ իմ վստահորդին, որ խանգարի ուրիշի շինարարությունը: Ֆեյսբուքյան էջում գրում է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։
«Հեշտ բան չէ, որովհետև ուրիշի շինթույլտվության (ու ցանկացած այլ վարչական ակտի) իրավաչափությունը նրա հարևանը կարող է վիճարկել միայն օրենքի այնպիսի նորմերի խախտման տեսանկյունից, որոնք ունեն երրորդ անձանց (հարևաններին) պաշտպանող բնույթ։ Դրանք հանրային իրավունքի այն քիչ նորմերն են, որոնք հանրային շահերի պաշտպանությունից բացի միաժամանակ հետապնդում են նաև երրորդ անձանց (հարևանների) շահերի պաշտպանության նպատակ։ Իսկ թե օրենքի որ նորմերն ունեն «երրորդ անձանց պաշտպանող բնույթ», որոշվում է այսպես կոչված «պաշտպանիչ նորմի տեսության» միջոցով (այդ տեսության մասին մանրամասն տես իմ դասագրքում, էջ 54)։
Հետևաբար, հարևանը կարող է վիճարկել ուրիշի շինթույլտվությունը միայն այն դեպքում, եթե պնդում է, որ այդ շինթույլտվությամբ խախտվում են քաղաքաշինության իրավունքի՝ հարևանների շահերը պաշտպանող նորմերը։ Եթե շինթույլտվությամբ խախտվում են օրենքի այլ նորմեր, ապա շինթույլտվությունը թեև այդ պատճառով ոչ իրավաչափ է, բայց հարևանը դրա դեմ ոչինչ անել չի կարող»,-գրել է նա։
0Comments