Առանց ներքնազգեստի՝ թուրքական մզկիթի մոտ. սկանդալային Էմբերը կրկին ուշադրության կենտրոնում է

Մանրամասներ

էմբեր

Թուրք օգտատերերը զայրացել են Էմբեր Հերդի վրա մուսուլմանական ավանդույթները չհարգելու պատճառով։

Սկանդալային Էմբերը կրկին ուշադրության կենտրոնում է. այս անգամ խոսքը Ջոնի Դեփից աղմկոտ ամուսնալուծության մասին չէ։ Դերասանուհին Թուրքիայում արված լուսանկար է հրապարակել (դերասանուհին զբոսնում է հին գերեզմանատանը, որը գտնվում է տեղի մզկիթներից մեկի տարածքում) ու գրել. «Ամբողջ օրը հիանում եմ Ստամբուլի մզկիթենրով։ Այս քաղաքի հանդեպ սերը համակում է ինձ»։

Twitter-ի թուրք օգտատերերը, սակայն, չեն գնահատել դերասանուհու զգացմունքները մզկիթների հանդեպ եւ նրան քննադատել այն պատճառով, որ նա կադրում կրծկալ չի կրում։ Բարակ կտորից պատրաստված բլուզի հետ Էմբերն, իսկապես, ներքնազգեստ չի կրել, ինչի հետեւանքով թուրքական մզկիթների վերաբերնալ նրա բոլոր ջերմ խոսքերը «զրոյի են հավարսարվել»։

Ի պատասխան համցանցում ծավալված քննադատության Էմբերը գրել է. «Մզկիթները իրական վայրեր են։ Նույնպես, ինչպես թանգարաններն ու եկեղեցիները։ Ինչպես նաեւ գլխաշորերը, որոնք երբեմն հարկավոր են այցի համար։ Դրանով գաղտնիքը բացահայտվում է»։