Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 11-ին, ժամը 14:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի հատակին հայտնաբերել Կարինե Վ.-ի (ծնված 1946 թ.) դին:
0Comments