Երեկվանից մամուլում, համացանցում կրկին քննարկումներ են վարչապետի գլխավոր խորհրդական Վալերի Օսիպյանի վերաբերյալ, ըստ որի՝ արձակուրդից վերադառնալով, աշխատանքի վերադառնալու փոխարեն, Վ․Օսիպյանն ազատման դիմում է ներկայացրել։
Մենք փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն ողջ օրվա ընթացքում այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց։
Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հարցի վերաբերյալ տվեց ոչինչ չասող պատասխան՝ նշելով, որ դա որպես մեկնաբանություն ընդունենք․ «Ես չունեմ մեկնաբանություն այդ հարցի վերաբերյալ»։
Երբ պնդեցինք, որ դա պատասխան չէ, Կարապետյանն ասաց․ «Էդ իմ պատասխանն ա Ձեզ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վալերիյ Օսիպյանն ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից և նույն օրը նշանակվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
0Comments