Որ դեպքում կհրապարակեն Պուտին-Թրամփ զրույցների սղագրությունը

Ընդհանուր առմամբ դիվանագիտական քաղաքականությունն այդպիսի հրապարակումներ չի նախատեսում, սակայն եթե Վաշինգտոնն ազդանշան տա, Մոսկվան պատրաստ է քննարկել այդ հարցը, ասել է Պեսկովը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է,որ Կրեմլը կարող է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցների սղագրությունները միայն երկու կողմերի համաձայնության դեպքում։  

«Ինչ վերաբերում է խոսակցությունների սղագրություններին, իհարկե, ինչ-որ առումով այդ հրապարակումները հնարավոր են միայն կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


Ընդհանուր առմամբ դիվանագիտական քաղաքականությունն այդպիսի հրապարակումներ չի նախատեսում, սակայն եթե Վաշինգտոնն ազդանշան տա, Մոսկվան պատրաստ է քննարկել այդ հարցը, ասել է Պեսկովը։