Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ տնտեսական եւ շրջակա միջավայրի հարցերով համակարգող գրասենյակի գլխավոր խորհրդական Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:
Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար եւ գործընկերների հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվելիք երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման կարգն ու գործիքակազմերը, ինչպես նաեւ անդրադարձել եվրոպական մի շարք երկրներում գործող համանման մարմինների լավագույն փորձին ու չհաջողած պատմություններին:
ԵԱՀԿ ներկայացուցիչ Անդրեյ Մունտեան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել հակակոռուպցիոն պայքարին աջակցելու ԵԱՀԿ պատրաստակամությունը:
0Comments