Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ցանկանում է քաղաքի պատմական կենտրոնը հետիոտնային դարձնել: Նա առաջարկում է Փարիզի 4 կենտրոնական շրջաններում լրջորեն սահմանափակել կամ արգելել մեքենաների երթևեկությունը, գրում է «Եվրո Պուլսը».
Ընդ որում սահմանափակումների գործողության գոտում հայտնվում են գլխավոր տեսարժան վայրերը, ինչպիսիք են՝ Ելիսեյան դաշտերը, Լուվրը եւ Նոտղ-Դամ-դե-Պաղի տաճարը:
Գաղափարը կիրականացնեն հաջորդ քաղաքային ընտրություններից հետո: Մինչ այդ Փարիզում կշարունակեն գործել հանգստյան օրվա հետիոտնային գոտիները. պատմական կենտրոնի տարբեր մասերում կիրակի օրերին մեքենաների երթեւեկությունը կսահմսնափակվի:
0Comments