Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը կարող էր ավելի վաղ ազատել իր լրագրող Գեորգի Գաբունիային, ով եթերում հայհոյել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Լրագրողը իր դիրքորոշումը հայտնել է «Pozner Online» կայքում:
«Ես միայն մի բան կասեմ. Եթե այս հեռուստահաղորդավարն աշխատեր ինձ համար կամ լիներ իմ ենթակայության տակ, ապա ես նրան կազատեի անմիջապես, այդ բռնի խոսքերից հետո, և ոչ թե գրեթե երկու ամիս անց»,-ասել է Պոզները:
Ըստ նրա, այն բառապաշարը, որը ծրագրում ելույթ ունենալիս օգտագործել է Գաբունիան, անընդունելի է լրագրողի համար․ «Կարծում եմ, որ նա ինչ-որ հիմար և անընդունելի բան արեց»,-եզրափակել է Պոզները:
Ավելի վաղ Պոզները հայտարարել էր, որ իր համար Գաբունիան դադարեց լրագրող լինել՝ «ոչ թե այն հակառուսական դիրքորոշման համար, որի իրավունքն ունի, այլ լրագրության սկզբունքները խախտելու համար»:
Օգոստոսի 20-ին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նոր ղեկավար Պաատա Սալիան աշխատանքից հեռացրեց մի շարք լրագրողների, այդ թվում՝ Գեորգի Գաբունիային:
0Comments