Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ չի վստահում Կիմ Չեն Ունին

Այն հարցին, թե Կիմ Չեն Ունը կհամաձայնի արդյոք զինաթափվել, Էսպերը պատասխանել է

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Fox News-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ չի վստահում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին:

Հարցին, թե նա վստահում է արդյոք Կիմ Չեն Ունին, Էսպերը պատասխանել է. «Ո՛չ»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին վավերացված համաձայնագիր է անհրաժեշտ ԿԺԴՀ-ի հետ վերջինիս միջուկային զինաթափման շուրջը:

Այն հարցին, թե Կիմ Չեն Ունը կհամաձայնի արդյոք զինաթափվել, Էսպերը պատասխանել է.

«Փորձագետները ձեզ կասեն, որ, հավանաբար, ոչ, բայց տեսնենք», հաղորդել է ՌԻԱ Նովոստին, գրում է 168.am