Եսենինի թանգարանում անվտանգության տեսախցիկներն «ուրվական» են ֆիքսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դա իրական պատմություն է, մենք մի ամիս լռել ենք և ահա որոշել ենք հայտնել այդ մասին, դեռ ոչ մեկի չենք դիմել. Թանգարանի մամլո ներկայացուցիչ

«Մոսկվան է խոսում» ռադիոկայանը տեսանյութ է հրապարակել, որում, ինչպես պնդում են Սերգեյ Եսենինի պետական թանգարանի աշխատակիցները, ուրվական է պատկերվել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տեսահսկման տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է հաստատության տարածքով ինչ-որ մուգ բծի նման օբյեկտ տեղաշարժվում: Թանգարանի մամլո քարտուղարը պնդում է, որ հարևան մանկապարտեզում պահակները նույնպես տեսել են այդ երևույթը և թակոցներ են լսել:

«Դա իրական պատմություն է: Մենք մի ամիս լռել ենք և ահա որոշել ենք հայտնել այդ մասին: Մենք դեռ ոչ մեկի չենք դիմել», - ասել է թանգարանի մամլո ներկայացուցիչը:

Եսենինի անվան մոսկովյան պետական թանգարանը տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում և նվիրված է բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը: Եսենինն այդ շենքում ապրել է 1911-1918 թվականներին: 1922-ին այն լրջորեն վնասվել էր հրդեի պատճառով, սակայն այն հաջողվել է վերականգնել: Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1995-ին՝ պոետի 100-ամյակի առթիվ:

Եսենինի «ուրվականի» մասին պատմություններն սկսել են ի հայտ գալ նրա մահից հետո: Նրան, իբրև թե, տեսել էին հյուրանոցում, որտեղ նա ինքնասպան էր եղել 1925-ին: