Analitik.am-ի աղբյուրները հայտնում են, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի բանակից ազատվելու թեման քննարկվել է իրավապահ համակարգում՝ մասնավորապես ԱԱԾ, ՊՆ և Ռազմական ոստիկանության պետերի մակարդակով: Ըստ մեր աղբյուրի, ուժային գերատեսչություններում քննարկել են այն հարցը, որպեսզի զեկուցեն վարչապետին, որ Ռուստամ Բադասյանի՝ բանակից ազատվելու հետ կապված կան կոռուպցիոն ռիսկեր: Քննարկվել է նաև նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի դիմումը և պահանջն առ այն, որ վերջինս որպես փորձագետ ներգրավվի Բադասյանի՝ բանակից ազատվելու օրինականության հիմքերը քննող հանձնաժողովում: Խաչատրյանի պահանջը լուրջ խնդիրներ է առաջացրել ուժային կառույցների ղեկավարների մոտ, ովքեր փորձում են վարչապետից պատասխան ստանալ այն մասին, թե ինչպես արձագանքեն Մարինա Խաչատրյանի դիմում-պահանջին:
Analitik.am-ի աղբյուրները նաև հայտնում են , որ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի տնօրեն Լարիսա Մինասյանն էլ ակտիվ խառնվում է այս հարցին՝ պարտադրելով ամեն գնով պահել Սորոսի հիմնադրամի համար միակ ընդունելի թեկնածու Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում: Ըստ մեր աղբյուրի, Լարիսա Մինասյանը ստիպում է կառավարությանն աչք փակել Բադասյանի՝ բանակից հնարավոր ապօրինի կերպով ազատված լինելու փաստի, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վրա:
Հետաքրքիր է՝ արդյոք վեթթինգի ենթարկվող առաջին պաշտոնյան կլինի արդարադատության նախարարը, թե՞ վեթթինգ պահանջող և արդարության մասին գոռացող կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կների սորոսականների թեկնածու Բադասյանին և աչք կփակի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վրա:
0Comments