Աստղային ոճաբան Ջեյմս Ջոնսոնը բացատրել է՝ ինչու է արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, սանրվածքը փոխել առաջնեկի ծնունդից հետո։ Նրա խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։ Նա պատմել է, որ հղիության ընթացքում մազերի աճի ու թափվելու ցիկլը կանգ է առնում, այդ պատճառով ծննդաբերությունից հետո մազերը կտրուկ թափվում են։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել, որ մայիսին որդու՝ Արչիի լույս աշխարհ գալու օրվանից դքսուհին պաշտոնական միջոցառումների մասնակցում է կիպ հավաքված մազերով։ Այդպսիսի սանրվածքով, նրան տեսել են, օրինակ, Trooping The Colour շքերթի ընթացքում, Ուիլմբլդոնյան մրցաշարին, որդու մկրտությանը եւ «Առյուծ արքա» մուլտֆիլմի եվրոպական պրեմիերային։
«Եթե նրա մազերը վնասվել են հղիության ընթացքում, այդպիսի սանրվածքը կկանխարգելի հետագա մազաթափությունը։ Բացի այդ՝ Մարքլին քննադատում էին «փնթի սանրվածքի» համար։ Հնարավոր է՝ նա փորձում է էլեգանտ կերպար ստեղծել՝ հեյթերներին ստիպելու համար լռել»,- նշել է Ջոնսոնը։
Նա նաեւ նկատել է, որ այս սանրվածքը հրաշալի ընտրություն է ամառային շոգ եղանակի համար։
0Comments