Իրանի դեմ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը լարվածության պատճառն է

ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ներկայիս լարվածության պատճառն է

Իրանի դեմ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը լարվածության պատճառն էԼ Այս մասին, AFP-ի հաղորդմամբ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ներկայիս լարվածության պատճառն է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Չինաստանը ցավում է Իրանի կողմից ընդունված միջոցների կապակցությամբ եւ բոլոր կողմերին կոչ է անում քննարկել երկարաժամկետ հեռանկարը, զսպվածություն ցուցաբերել եւ աջակցել միջուկային համաձայնագիրը:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, քանի որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:

Նշենք, որ Իրանը հայտարարել էր, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին, գրում է news.am:

Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն իր հերթին հայտարարել էր, որ Իրանը չի խախտել միջուկային համաձայնագիրը՝ գերազանցելով ցածր հարստացված ուրանի շեմը: