«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ուշագրավ փոփոխություն է եղել: Նախագահ Բակո Սահակյանի հրամանով պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արզումանյանը հին գեներալիտետի խմբից է և, ըստ իշխանությունների «տրամաբանության», չէր տեղավորվում «նոր Հայաստանի» իրենց պատկերացումներում, ինչը ենթադրում է հներից տոտալ ազատում, նորերի նշանակում՝ անկախ պրոֆեսիոնալիզմից ու փորձառությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ոստիկանապետի պաշտոնում Բ. Սահակյանը նշանակել էր մեկ այլ մարտական գեներալի՝ Լևոն Մնացականյանին, որը Սահակյանի ամենավստահելի զինակիցներից է: Ինչևէ, Արցախում ուժայինների վերադասավորումները շարունակվում են, Բակո Սահակյանը ուշագրավ «պարտիա» է սկսում, որը միտված է ոչ միայն իր դիրքերի ամրապնդմանը, այլև Արցախի ներքին ու արտաքին անվտանգության լիարժեք ապահովմանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Արցախում ուշագրավ նշանակումները շարունակվում են. «Փաստ»
Բակո Սահակյանը ուշագրավ «պարտիա» է սկսում, որը միտված է ոչ միայն իր դիրքերի ամրապնդմանը, այլև Արցախի ներքին ու արտաքին անվտանգության լիարժեք ապահովմանը
0Comments