Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստանում է՝ բացահայտելու են, թե ինչու զինծառայողն արձակուրդից հետո չի ցանկացել վերադառնալ ծառայության։
Նախարարը նշեց, որ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այդ գործով։
«Անպայման կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է», - ասաց Դավիթ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա:
0Comments