Փոքրիկ Նոան քիչ է մնացել մահանա մկրտության ժամանակ համբույրից: Նրան համբուրած ազգականից նա վարակվել է հերպեսի վիրուսով, որը չափազանց վտանգավոր է փոքր երեխաների համար եւ կարող է հաշված րոպեներիմ ընթացքում սպանել:
Կնունքից անմիջապես հետո Նոայի մայրը՝ 21-ամյա Էշլի Ուայթը, նկատել էր, որ 4 շաբաթական փոքրիկի աջ աչքը բորբոքվել էր:
Անհանգստացած մայրը միանգամից ենթադրել էր, որ երեխայի մոտ հերպես է եւ դիմել էր բժիշկների օգնությանը: Մի քանի օր անց ստացված հետազոտության արդյունքները հաստատել էին նրա կասկածները:
Բժիշկները մորը բացատրել էին, որ երեխան, ամենայն հավանականությամբ, վարակվել է այդ վիրուսն ունեցող անձի հետ համբույրի ժամանակ: Այդ ժամանակ Էշլին հիշել է, որ նորածնի աչքերի խնդիրներից մի քանի օր առաջ նրան համբուրել էին մկրտության ժամանակ:
Տղան 2.5 ամիս բուժվում էր մանկական հիվանդանոցում եւ բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, քանի որ խնդիրը ժամանակին էր նկատվել:
«Մենք հասցրել էին նկատել վիրուսը, մինչեւ որ այն ներփաթանցեր արյան մեջ,-ասել է փոքրիկի մայրը,-սակայն Նոայի մոտ մի քանի օր աչքերը չէին բացվում»:
Դուրս գրվելուց հետո 6 ամիս երեխային պրոֆիլակտիկ հակավիրուսային միջոց էին տալիս, սակայն 2019-ի մարտին նրա առողջությունը նորից էր վատթարացել: 2 շաաբթ նա անցկացրել էր ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում, որից հետո նրան մինչեւ հաջորդ տարվա մարտ դեղեր էին նշանակել:
Այժմ տղան 9 ամսական է: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, սակայն նա պետք է դեռ երկար ժամանակ հետազոտվի հիվանդանոցում:
Մասնագետները երիտասարդ ծնողերին կոչ են անում թույլ չտալ այլ մարդկանց (անգամ հարազատներին) համբուրել նորածիններին: Երեխայի իմունային համակարգը դեռ թույլ է եւ համբույրի ժամանակ նրանք կարող են վարակվել վիրուսներով, որոնք մեծահասակի համար վտանգավոր չեն, սակայն երեխայի համար մահացու վտագավոր են:
0Comments