Նոր պատժամիջոցներ` Իրանի դեմ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին նշել է, որ Վաշինգթոնի հայտարարությունները Թեհրանի հետ բանակցությունների մասին, փուչ էին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, այս մասին հայտնում է «The Voice of America»-ն՝ հղում կատարելով նախարար Սթիվեն Մնուչինին: Պարբերականի տվյալներով՝ պատժամիջոցների թիրախում Իրանի նավթաքիմիական ընկերություններն են, այդ թվում՝ Persian Gulf Petrochemical Industries Company-ն:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին նշել է, որ Վաշինգթոնի հայտարարությունները Թեհրանի հետ բանակցությունների մասին, փուչ էին, և որ դրանով ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչություն է իրականացնում և շարունակում թշնամական քաղաքականությունն Իրանի դեմ: