Բաղադրիչներ
1. Վարսակի փաթիլներ – 350 գ
2. Մածուն – 2 բաժակ
3. Խնձոր – 2 հատ
4. Մեղր – 1/2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Վարսակի փաթիլները և մածունը խառնել: Պետք է ստացվի ոչ շատ պինդ զանգված:
2. Թողնել կես ժամ, այնուհետև ավելացնել քերած խնձորը, մեղրը և դարչին՝ ըստ ցանկության:
3. Ստացված զանգվածից թխվածքաբլիթներ ձևավորել և շարել յուղաթղթով պատված տապակի վրա:
4. Թխել 20-30 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
0Comments