Առողջպապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 24-ին հրապարակել է մինչեւ հինգ տարեկան երեխաների համար ֆիզիկական ակտիվության հրահանգ: Ինչպես նշված է կազմակերպության կայքում զետեղված փաստաթղթում, երեխաներն այդ տարիքում պետք է օրական մեկ ժամից ոչ ավելի անցկացնեն հեռուստացույցների, համակարգիչների եւ այլ սարքերի էկրանների առջեւ,։
«Էկրանի առջեւ պասսիվ անցկացված ժամանակը չպետք է գերազանցի մեկ ժամը, որքան քիչ, այնքան լավ»,- ասված է փաստաթղթում: Ըստ որում նշվում է, որ եթե երեխան գտնվում է էկրանի առջեւ, ապա արժե նրան ուղղորդել վերապատմելու տեղի ունեցող իրադարձությունները: Բացի դրանից, կազմակերպությունում խորհուրդ են տալիս երեխաներին չսահմանափակել մեկ ժամից ավելի անընդհատ շարժման հարցում, ըստ որում երեխան պետք է օրական առնվազն երեք ժամ անցկացնի ֆիզիկական ակտիվության տարբեր ձեւերով:
Մնչեւ հինգ տարեկան երեխաների համար քնի հանձնարարվող տեւողությունը պետք է կազմի 10 – 13 ժամ: Մանկության վաղ փուլն արագ զարգացման շրջանն է, երբ ընտանիքի կյանքի ոճը պետք է հարմարեցվի (երեխաների) առողջության ցուցանիշների բարելավման համար»,- մեկնաբանել է հանձնարարականները կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments