Ռուանդայում իշխանություններին վիրավորելու համար հնարավոր է 5 տարով դատապարտվել

Խոսքի ազատությունը սուր խնդիր է Ռուանդայում, որտեղ RTLM ռադիոկայանով ատելությունը բորբոքող արտահայտությունների տարածումը ցեղասպանություն էր առաջացրել, որը ավելի 800 հազար մարդու կյանք էր խլել

Չորեքշաբթի Ռուանդայի Գերագույն դատարանը չեղարկել է օրենքը, որն արգելում է քաղաքական ծաղրանկարների հրապարակումը՝ միեւնույն ժամանակ ուժի մեջ թողնելով մեկ այլ օրենք, որը պատիժ է նախատեսում նախագահին զրպարտելու կամ վիրավորելու համար, գրում է MIGnews-ը:

 Իշխանություններին վիրավորելու համար հնարավոր է առնվազն 5 տարի ստանալ:

Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին վաղուց մեղադրում են, որ նա ճնշում է մամուլին եւ խոսքի ազատությանը:

Գլխավոր դատավոր Սեմ Ռուգեն ասել է, որ այդ օրենքը՝ հոդված 233-ը, հակասում է Սահմանադրության մեջ ամրագրված խոսքի ազատությանը:

Խոսքի ազատությունը սուր խնդիր է Ռուանդայում, որտեղ RTLM ռադիոկայանով ատելությունը բորբոքող արտահայտությունների տարածումը ցեղասպանություն էր առաջացրել, որը ավելի 800 հազար մարդու  կյանք էր խլել:

Ռիչարդ Միգուշան՝ փաստաբան, ով Լրագրողների ասոցիացիայի անունից հայց է ներկայացրել, ասել է.

«Արդյոք ռիսկի չեք դիմում, որ փաստացի հասնում եք գրաքննությա՞նը»:

«ԶԼՄ-ների օրենսդրության մեջ կան պաշտպանության իրական միջոցներ, որոնք կպաշտպանեն նախագահի գրասենյակին եւ ցանկացած այլ ղեկավարներին», - որոշումից հետո լրագրողներին ասել է  նա:

Լրագրողների ասոցիացիայի գործադիր քարտուղար Գոնզագա Մուգանվան որոշումից հետո Reuters-ին ասել է, որ մուլտֆիլմերն արգելող օրենքի չեղարկումը մեծ քայլ է դեպի  առաջ: