Եթե պետք լինի, ես ինքս կգնամ ԱԱԾ. Անդրանիկ Քոչարյան

Քննությունը պետք է ամբողջացնի ընդհանրապես էությունը

«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Երբ նիստի ժամանակ խոսք գնաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի բաց նամակի մասին, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Վանեցյանին ասաց, որ Շիրխանյանից բացի, ինքն էլ է տեղեկության տիրապետում ու պատրաստ է տրամադրել:

Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ այդ հայտարարությունից հետո ԱԱԾ իրեն հրավիրե՞լ են: Նա պատասխանեց, որ ասելիք ունի ոչ միայն ինքը, շատ մարդիկ ունեն ու ասում են դրա մասին.

«Եթե պետք լինի, ես ինքս կգնամ ԱԱԾ: Ասելու այնքան բան կա… Քննությունը կարող է լիարժեք լինի նոր հանգամանքների ի հայտ գալով: Քննությունը պետք է ամբողջացնի ընդհանրապես էությունը:

Մեղրիի մասին են խոսում: Կարող է ասելիքը Մեղրիի խնդրի հետ է կապված: Բայց որ այդ խնդիրը եղել է, պաշտպանության նախարարն է ասում, մնացածը, չգիտես ինչի, ասում են՝ ո՞նց, Քոչարյան Ռոբե՞րտը:Հարցրեք՝ Քոչարյան Ռոբերտն ինչի՞ է քննարկել Ալիեւի հետ էդ թեման:

Փոխանակ էդ մասին խոսեն, ասում են՝ ի՞նչ տարբերակ է, մի հատ էլ քարտեզի մոտ կանգնում են, ասում են՝ այ էստեղ ո՞նց է հնարավոր, էստակադայի մասին է… ի՞նչ էստակադա, էստակադան էլ է անթույլատրելի: Այսօր մենք խոսում ենք մեր անվտանգության ամբողջական համակարգն ուժեղացնելու մասին, իսկ դրա մեջ, այդ ամբողջության մեջ Մեղրին ամենակարեւոր հանգույցներից մեկն է, մեր արտաքին կարեւորագույն սահմանն է, սովորական սահման չի»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: