Կհնչեցնի՞ խաղողի մթերման գինը

Ծառուկյանն այցելելու է Մասիս

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելելու է Արարատի մարզի Մասիս քաղաք, որտեղ հանդիպում է ունենալու խաղողագործների հետ: Այս հանդիպումը հետաքրքիր է այնքանով, որ խաղողագործները սպասում են, որ հանդիպման ժամանակ Ծառուկյանը կարող է հնչեցնել խաղողի մթերման գինը:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանի կոնյակի գործարանը խաղողը մթերելու է նախորդ տարվանից 10 դրամով թանկ»: