Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Գուդմանը հայտարարել է, որ Ուկրաինային պատժամիջոցներ են սպառնում «Եվրատեսիլ 2019» մրցույթին չմասնակցելու համար: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Պատասխանելով երաժշտական մրցույթին մասնակցությունից հրաժարվելու համար պատժամիջոցների մասին հարցին՝ Գուդմանը նշել է, որ այդ պահին իսրայելական կորպորացիան ամբողջ ուշադրությունը հատկացնում է միջոցառման կազմակերպմանը։ «Հետագա ցանկացած որոշում, որը վերաբերում է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության հրաժարվելուն, կկայացվի միջոցառումից հետո»,- պարզաբանել է նա՝ հույս հայտնելով, որ հայտարարված բոլոր երկրները ելույթ կունենան մրցույթի ընթացքում։
0Comments