Ուկրաինացի զինվորականներն անցած մեկ օրվա ընթացքում ավելի քան 80 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Բելգորոդի մարզի յոթ սահմանամերձ շրջանների վրա, զոհվել է չորս մարդ, երեքը վիրավորվել են: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տվյալներով` անցած օրվա ընթացքում 40 բնակավայր է հայտնվել Ուկրաինայի հարվածի տակ։ Արձակվել է 62 արկ, հարձակումներ են իրականացվել 86 անօդաչու թռչող սարքի կիրառմամբ, որոնցից 38-ը խոցվել են:
Տարբեր ավերածություններ են հայտնաբերվել մեկ բազմաբնակարան շենքում, 13 սեփական տներում, երկու գյուղատնտեսական ձեռնարկությունների շինություններում, ջրամղիչ աշտարակում, մեկ սոցիալական օբյեկտում, մեկ կապի օբյեկտում և 19 տրանսպորտային միջոցներում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
0Comments