Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին

Մանրամասներ
նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին:  Այս մասին հայտնել է Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ համաժողովը կայանալու է հունվարի 20-24-ը Շվեյցարիայում:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես կա համաժողովի մասնակիցների ցանկում:

Ակնկալվում է, որ այս տարի կմասնակցեն 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ընդհանուր առմամբ, հրավիրված է 3,000 մասնակից՝ ավելի քան 130 երկրից: