Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. Փոխարժեքները դեկտեմբերի 20-ին

Մանրամասներ
դոլաչ

 

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կազմել է 395.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.46 դրամ (նվազել է 0.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  494.09 դրամ (նվազել է 5.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.85 դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-393 դրամով, վաճառվում է 398-399 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 401-411 դրամով, վաճառվում է 414-419 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.66-3.83 դրամով, վաճառվում է 3.90-4.07 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 394 դրամով, վաճառվում՝ 398 դրամով:

Եվրոն գնվում է 413 դրամով, վաճառվում է 417 դրամով:

Ռուբլին գնվում է 3.80-3.83 դրամով, վաճառվում է 3.90 դրամով: