Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրել են Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացել մաքսակետի ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:
«Այժմ արդեն ճանապարհը բաց է: Ցուցարարները ոստիկանությանը չէին ենթարկվում, բայց ակցիան դադարեցվել է խցանման մեջ գտնվող վարորդների ջանքերով»,- ասել է Պարանյանը:
Հունվարի 26-ին ակցիայի մասնակիցները 50-60 մեքենաներով փակել էին ճանապարհը:
Այրում համայնքի ղեկավարի խոսքով` բողոքի ակցիայի մասնակիցներն ընդվզում էին 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի նախագծի դեմ, որի հետևանքով առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման չեն կարողանում 25 կգ-ից ավելի ապրանք ներմուծել:
0Comments