400 կգ կոկաինով բեռնված նավ` Պուերտո Ռիկոյի ափերին

Իրավապահներն առգրավվել են նավի ողջ պարունակությունը

ԱՄՆ-ի մաքսային ծառայողները` Պուերտո Ռիկոյի ոստիկանության արագ արձագանքման ուժերի հետ համատեղ Պուերտո Ռիկոյի ափերին` Լուիս քաղաքի մոտ, լքված նավ են  հայտնաբերել, որը բեռնված է եղել 10 մլն դոլար արժողությամբ 401 կիլոգրամ կոկաինով, РИА Новости-ի հաղորդմամբ` ասված է մաքսային ծառայության հայտարարության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ` լքված նավում հայտնաբերել է կոկաինով լցված 350 փաթեթ: Իրավապահներն առգրավվել են նավի պարունակությունը, նաև շարժիչը և հանձնել հատուկ ծառայություններին` հետաքննության համար:

Նշվում է, որ նավի վրա նաև արտասահմանյան ապրանքներ են հայտնաբերվել, ինչը ցույց է տալիս, որ նավը ժամանել է այլ երկրից: