«ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ»․ ՀՀ ՊՆ

Մանրամասներ
4

Ի պատասխան «Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ ԶԼՄ գործընկերների հարցումների՝ հայտնում ենք, որ հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ: Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հիշեցնենք՝ Գ․ Շամշյանն այսօր գրել էր, որ գույքի դիտավորությամբ վնասման դեպք է տեղի ունեցել Երևանում: Մասնավորապես, հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ-ին պատկանող «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում և որ այն ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարիամ Վ-ն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ: