ՊՆ-ն հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները

Մանրամասներ
պն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը այս մասին գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում։

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: