Ես կnտրել եմ քիթս թիմի համար, իսկ հիմա մարդիկ ասում են, որ ինձ չի հետաքրքրում հավաքականը․ Մբապե

Մանրամասներ
Մբապե

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչպես է վերաբերվում իրեն ուղղված քննադատություններին ազգային հավաքականի վերջին հանդիպումները բաց թողնելու համար։

«Եվրո 2024-ը լի էր զրպարտություններով և ստերով։ Ինձ մեղադրում որոշ անհաջողությունների մեջ: Եվ ես այս ամենն ընդունեցի հանուն Ֆրանսիայի հավաքականի։

Ես հավաքականը միշտ դրել եմ իմ հետաքրքրությունների առաջին տեղում: Ամեն ինչ արեցի, որպեսզի հնարավորինս լավ ներկայացնեմ ազգային հավաքականը։

Ես կոտրել եմ քիթս այս թիմի համար, իսկ հիմա մարդիկ ասում են, որ ինձ չի հետաքրքրում հավաքականը, որ կենտրոնացած եմ միայն «Ռեալի» վրա։ Այնուամենայնիվ, ես մտադիր չեմ հանձնվել»,- Մբապե խոսքերն է մեջբերում As-ը։