Սիրիայում գրոհայինները գտնվում են Դամասկոսի արվարձաններում՝ նախապատրաստելով Ասադին տապալելու լայնածավալ գործողություն:
Ռուսաստանը, Ուկրաինայում մեծ կորուստների պատճառով, չի կարող կանգնեցնել դա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռուսաստանը երբեք ոչինչ չի շահել Սիրիայում իր ներկայությունից. Սիրիան մեր դաշնակիցը չէ. ԱՄՆ-ն ընդհանրապես չպետք է միջամտի այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։ Սա մեր պատերազմը չէ. Թող իրադարձությունները զարգանան: Մի խառնվեք»,- ասել է նա։
0Comments