«Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ

Մանրամասներ
կիրիլ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Դոնբասի վերամիավորումը Ռուսաստանին անվանել է պատմական իրադարձություն՝ հույս հայտնելով, որ ապագայում ամբողջ Ուկրաինան «կվերամիավորվի Ռուսաստանի Դաշնությանը»։

Այդ մասին, ըստ 168.am-ի, նա ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու հովանու ներքո անցկացվող ֆորումի ժամանակ՝ Դոնեցկի Ժողովրդակաան Հանրապետության ղեկավար Դենիս Պիշուլինի ելույթից հետո։

«Դոնբասի վերամիավորումը Ռուսաստանին պատմական իրադարձություն է։ Հավատում ենք, որ մի օր Ուկրաինան էլ կվերամիավորվի Ռուսաստանի հետ»,- ասել է պատրիարք Կիրիլը։