Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Մանրամասներ
արեգակ

Գիտնականները Արեգակի վրա հզոր բռնկում են գրանցել՝ X դասին մոտ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։

«Նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:06-ին, 31 րոպե տևողությամբ բռնկում է գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:

Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել, դրանք էլ, իրենց հերթին, հանգեցնում են էներգետիկ համակարգերի աշխատանքի խափանումների, ինչպես նաև ազդում են թռչունների և կենդանիների միգրացիայի ուղիների վրա: