Բունդեսթագում Շոլցի կառավարությանը վստահության հարցը կբարձրացնի մինչև Սուրբ Ծննդյան տոնակատարությունները

Մանրամասներ
Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառել, որ Բունդեսթագում իր կառավարությանը վստահության հարցը կբարձրացնի մինչև Սուրբ Ծննդյան տոնակատարությունները, թեև ի սկզբանե ծրագրել էր այն իրականացնել 2025 թվականի հունվարի կեսերին։ Այս մասին Շոլցը հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքի հետ զրույցում։

«Ինձ համար ոչ մի խնդիր չկա կառավարության վստահության հարցը բարձրացնել Սուրբ Ծնունդից առաջ, եթե բոլորն այդպես են ուզում»,- ասել է նա։

«Ես ուղղիղ հայտարարում եմ, որ եթե խորհրդարանը, կառավարության անդամները և ընդդիմությունը, և հատկապես դեմոկրատական կուսակցությունները համաձայնության գան, ես ելնելու եմ այդ իրողություններից»,- ասել է նա։